Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սուրբ կրակն իջել է Երուսաղեմ

Սուրբ կրակն իջել է Երուսաղեմ
11.04.2015 | 20:53

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից ականատես են եղել Սրբագործ կրակի իջնելուն։ Հրաշքին սպասելիս կողք կողքի են եղել տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ, սակայն առաջինը կրակը ստացել է ուղղափառ Երուսաղեմի պատրիարքարանը։ Տաճարում բոլոր լույսերն անջատվել են։ ՈՒխտագնացներն ամբողջ աշխարհից լարված լռությամբ հետևել են Պատրիարքին, ով ծնկաչոք աղոթել է Տիրոջ գերեզմանի առաջ՝ Սուրբ կրակը ստանալու համար։ Կրակի իջեցումը վկայում է աղոթքները լսելու մասին։ Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը Սուրբ կրակը փոխանցել է վանքում հավաքվածներին։

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ